Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։
«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Մենք հենց այս սարսափելի իրադարձության նախօրեին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ դանդաղում է, դեռ չի ընկղմվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ տեւական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։ «Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», – ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։