Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ,աշխատել են ուժեղացված աշխատակարգով:
2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունումստացվել է 6 հազար 172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: 1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5 հազար 390 կանչ:
Ընդհանուր առմամբ, 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպեսոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով: