Ի՞նչ է լինում, եթե անձն անփույթ վերաբերմունք է դրսևորում զինվորական ծառայության նկատմամբ

Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել