Ովքե՞ր են ղեկավարում Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:

Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի 1 տեղակալ, 2 դատախազ և Հանրապետության Նախագահի կողմից 3 տարի ժամկետով նշանակվող 4 իրավաբան անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ, 4 իրավաբան գիտնական: Հանձնաժողովի անդամներին նշանակում է գլխավոր դատախազը՝ 3 տարի ժամանակով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել