ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ Թուրքիայի ազգային տոնին մասնակցելն ԱԳՆ-ի հետ համաձայնեցված էր։
Նրա խոսքով՝ դա նորմալ է, առավել ևս, երբ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ գործընթաց է։ Վստահեցրեց, թե թուրք դիվանագետներն էլ մասնակցում են մեր երկրի կազմակերպած ընդունելություններին։
Ադրբեջանի դեսպանի` Բալայանին սպառնալը ՀՀ փոխարտգործնախարարը մտահոգիչ և տհաճ միջադեպ անվանեց։
Հիշեցնենք՝ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։