Ե՞րբ կարող են դատախազին ազատել պաշտոնից

Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`
1) անձնական դիմումը.
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.
3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.
5) հաստիքի կրճատումը.
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է.
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով.
9) Կառավարության կողմից սահմանված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելը.
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը.
3) Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է որոշում, որ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

Վերոնշյալ 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել