«Այո՛, կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություններ են ներկայացվելու՝ կոնկրետ հիմքերի առկայության պայմաններում»․ Սրբուհի Գալյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ Դատախազությունը ունեցել և այս պահին ունի 3 դատական ակտ, որոնցով հայցադիմումները բավարարվել են, դրանք դեռ օրինական ուժի մեջ մտած չեն և բողոքարկման խնդիր ունեն։

Ուսումնասիրությաան ժամեկտների հետ կապված նա նշեց, որ օրենքը թույլ է տալիս ժամանակի մեջ հետ գնալ 10 տարի, իսկ ավելի վաղ ձեռք բերված ապօրինի գույքի պարգայում գնալ ավելի ետ, բայց ոչ ուշ, քան 1991 թվականը։

Հարցին, թե օրենքի հակասահմանադրական ճանաչվելու պարագայում ինչ պետք է լինի, նա ասաց՝ պրոցեսի անընդհատության վերաբերայլ կողմերի կողմից հարցեր բարձրացվել են, բայց դատարանները եղել են այն կարծիքին, որ ՍԴ-ում դիմումի քննությունը չի խոչընդոտելու գործերի հետագա քննությունը։

Սրբուհի Գալյանը նաև նշեց, որ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների հարուցումը գտնվում է նախարարի տիրույթում, հետագայում ևս համապատասխան հիմքերի առկայությամբ նման միջնորդություններ ներկայացվելու են։

«Ես հասկանում եմ, որ դուք անդընհատ սպասելիք եք գեներացնում և ամեն նոր փոփոխության հետ ձեր ակնկալիքները շատանում են, բայց ուզում եմ հաշվի առնեք, որ սա իմ աշխատանքային 3-րդ օրն է, և ուզում եմ հաշվի առնեք իմ պատասխանն այն համատեքստում, որ նախարարի գործը արդարադատության հարցի ճիշտ հասցեագրումն է նաև, որպեսզի մեր հասարակությունը հասկանա՝ պետական ապարատի որ մարմնից պետք է  ունենա սպասելիք։

Ես, իհարկե, կփորձեմ վեր հանել ձեր կողմից առաջադրված խնդիրները»,-ասաց Գալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել