Ովքե՞ր կարող են լինել հիմնադրամի հիմնադիրները

Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամի հիմնադրմանը օրենքով արգելված կամ սահմանափակված է:

Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

Հիմնադիրները (հիմնադիրը) պատասխանատվություն չեն (չի) կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների (հիմնադրի) պարտավորությունների համար:

Հիմնադրամի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել