Օդանավով զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:
Ուղևորների կողմից զենքի հանձնումը նրանց չի ազատում զննման ընդհանուր ընթացակարգից ու ձեռքի իրերը և ուղեբեռը զննման ներկայացնելուց:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների կողմից հատուկ գործուղված անձինք (հատուկ բեռներ և հատուկ փոստ փոխադրողներ, կալանավորներին, դատապարտված անձանց ուղեկցող զինվորական կարգախմբի անդամներ) իրավունք ունեն թռիչքի ժամանակ օդանավում գտնվելու ծառայողական-հաստիքային հրազենով:
Նշենք, որ նման կարգավիճակ ունեցող անձինք օդանավակայանի զննման կետում պետք է ներկայացնեն գործուղման թերթիկը և զենք կրելու թույլտվությունը: Նրանք օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատողների կողմից զգուշացվում են օդանավում, առանց օդանավի հրամանատարի հետ համաձայնեցման, զենքի գործադրման անթույլատրելիության մասին: