Ապրանքային նշանի հիշատակումը բառարաններում

Եթե գրանցված ապրանքային նշանի զետեղումը բառարանում կամ հանրագիտարանում տպավորություն է ստեղծում, որ այն համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի իրավատիրոջ պահանջով համապատասխան հրատարակիչը պարտավոր է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից նշված Հայաստանի Հանրապետության որևէ զանգվածային լրատվամիջոցով տեղեկատվություն հրապարակել այն մասին, որ այն գրանցվածապրանքային նշան է, իսկ հաջորդ հրատարակման մեջ ապրանքային նշանի զետեղումը զուգորդել նշված տեղեկատվությամբ:

Նշված դրույթները տարածվում են նաև էլեկտրոնային եղանակով կատարված հրատարակումների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել