Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի համար։ Զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսը անհետ կորել են, այս մասին գրում է РИА Новости-ն։
«Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է Նորին Մեծություն թագավորի հետ և նրան պաշտոնական եռօրյա սգո հրամանագիր է տվել՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին»,- ասել է Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարարը։
Նախարարը ափսոսանք է հայտնել, որ չի կարող պաշտոնական տվյալներ տրամադրել անհայտ կորածների ստույգ թվի մասին, սակայն վստահեցրել է, որ Մադրիդը կաշխատի տարածաշրջանային կառավարությունների հետ՝ հնարավորինս արագ օգնելու տուժածներին։ Նրա խոսքով, նյութական վնասը եղել է «շատ զգալի», թեև երկրի համար ամենածանրը մարդկային կորուստներն են։ Նա նաև վստահեցրել է, որ Նախարարների խորհրդի հաջորդ նիստում աղետի հետևանքով տուժած տարածքները կհայտարարվեն աղետի գոտիներ։