Որքա՞ն է դատախազի դասային աստիճանի համար վճարվող հավելավճարի չափը

Բացի պաշտոնային դրույքաչափից, դատախազներին վճարվում է նաև հավելավճար՝ ըստ դասային աստիճանի:

Այսպես՝ արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`
1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.
2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.
3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.
4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.
6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.
7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.
8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.
9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:

Դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել