Բնակարանային գողության փորձ կատարողը ձերբակալվեց դեպքի վայրում․ ոստիկանություն

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց։

Օտարերկրացի կինը հայտնում էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում փորձում են բացել դիմացի բնակարանի դուռը, իր բնակարանի դուռը ևս փորձել էին բացել, հաղորդում են ոստիկանությունից։

Ահազանգով նշված հասցե մեկնած Արաբկիրի ոստիկանները նկատել ենք երկու երիտասարդի, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի։ Ոստիկանները նրանցից մեկին բռնել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել