Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է եղել, պետք է նշել, որ ընտրողների ակտիվ ուսուցում և իրազեկում էր անցկացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը։

«Սակայն պետք է նշել ֆինանսական ռեսուրսներում նկատելի անհավասարակշռությունը և իշխանության ղեկին գտնվող ուժի առավելությունն արդեն իսկ անհավասար տարածք էր ստեղծում գործողությունների համար»,- ասել է նա։

Ալիզարը քվեարկությունը գնահատելիս նշել է, որ ընտրական վարչակազմը զգալի ջանքեր է ներդրել, որպեսզի ընտրողներին մինչև ընտրության օրն իրազեկի։

«Հոկտեմբերի 26-ին խորհրդարանը բավական լայն ընտրության հնարավորություն տվեց, քանի որ ներկայացված է եղել 18 թեկնածու։ Այդուհանդերձ, նկատվել է բևեռացում և մթնոլորտ, որի վրա մեծ ազդեցություն է թողել վերջերս ընդունված օրենսդրությունը: Պետք է նաև նշել, որ թեկնածուներն, ընդհանուր առմամբ, կարողացել են ազատորեն անցկացնել քարոզարշավը, մինչդեռ քարոզչության հռետորաբանությունը, կերպարներն ու հեղինակությունը նկատելի պառակտում են մտցրել։ Քարոզչության ընթացքում լայնորեն տարածված են եղել ընտրողների, պետական ծառայողների և հանրային հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր։

Քվեարկության օրն ընտրողների գրանցումը ևս կասկածներ է հարուցում այն մասին՝ արդյոք կարող էին որոշ ընտրողներ քվեարկել առանց վախի և պատժից զգուշանալու։ Ինչ վերաբերում է օրենսդրական հիմքին՝ այն ադեկվատ հիմքեր էր տալիս ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, սակայն հաճախ և վերջին փոփոխություններն իսկապես կասկածներ են առաջացնում այդ օրենսդրության՝ քաղաքական նպատակներով կիրառման հարցում»,- ասել է նա։

Ալիզարը հայտնել է, որ քվեարկության օրը լավ կազմակերպված է եղել։ Նա նաև հույս է հայտնել, որ երեկ ընտրված ղեկավարությունն արդյունավետորեն կհաղթահարի երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները և Վրաստանին կմոտեցնի Եվրամիությանն անդամակցման հետ կապված նպատակներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել