Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վնաս է հասցրել Իրանի պաշտպանունակությանը և հրթիռների արտադրությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վնաս է հասցրել Իրանի պաշտպանունակությանը և հրթիռների արտադրությանը․ հարվածը «հզոր էր» և «հասել է բոլոր թիրախներին»:

Իսրայելի վարչապետի հայտարարությունից ժամեր առաջ Իրանի նախագահը սպառնացել է  «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանը «սխալ չի անի»՝ շարունակելով էսկալացիան, և որ Իսրայելի հարվածները վերջ դրեցին փոխհրաձգությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը տարածաշրջանում իսրայելական ռեժիմին հրահրելու գործում միանգամայն ակնհայտ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել