Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված (ստացման ենթակա) եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում էհարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից:
Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված (ստացման ենթակա) եկամտից` օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին: