Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը բախվել է մեքենաներին. 10 մարդ վիրավորվել է

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը բախվել է մեքենաներին. 10 մարդ վիրավորվել է, հայտնում է «Фонтанка»-ն։

«Դատելով դեպքի տեսագրությունից՝ մի ավտոբուսի վարորդը խաչմերուկում թեքվելիս է եղել ձախ, երբ բախվել է նախ մեկ այլ ավտոբուսի, ապա՝ երկու ավտոմեքենայի»,-փոխանցում է աղբյուրը։

Տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ 7 հոգի միջին ծանրությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնել են քաղաքային իշխանություններից:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել