«Վրացական երազանք»-ը հաղթանակն է տոնում խորհրդարանական ընտրություններում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և կուսակցության ղեկավարության կողմնակիցները բուռն տոնել են շաբաթ օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին լուրը, այս մասին գրում է РИА Новости-ն։

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի exit poll-ի համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ընտրություններում ստացել է ձայների 56,1%-ը եւ մեծամասնություն ստացել երկրի խորհրդ«Վրացական երազանք»-ը հաղթանակ տոնեց խորհրդարանական ընտրություններումարանում։

Կուսակցության կողմնակիցները, որոնք սպասում էին արդյունքին Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտակայքում, այս տեղեկությունը ողջունեցին հաղթական բացականչություններով։ Կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, բեմ բարձրացան հավաքվածների ծափահարությունների ներքո։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքված հանրությանը և ողջ Վրաստանին, մեր ընտրողներին, ովքեր ազնվորեն և հավատարմորեն հետևում են մեզ չորրորդ ընտրություններում, հազվադեպ է պատահում, որ նույն կուսակցությունը նման դժվարին իրավիճակում հասնի նման հաջողությունների։ Վստահեցնում եմ ձեզ՝ առաջիկա չորս տարում մեր երկիրը մեծ հաջողությունների կհասնի»,- ասել է Իվանիշվիլին։

Տեսանյութերն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել