Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար

Զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուները ՀՀ կառավարությանն են ներկայացնում՝
ա) հայտ, որտեղ նշում են`
իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, հայտատուի պետական գրանցման համարը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.
գ) համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված զենքի տեսակի և որակի մասին փորձաքննության եզրակացությունը (զենքի հետազոտության և մշակման դեպքում` միայն զենքի տեսակի մասին):

Մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար զենքի որակի մասին եզրակացություն տալու ժամանակ փորձաքննություն անցկացնող անձը պարտավոր է իր աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագետներին, իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագետներին.
դ) Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների եզրակացությունները`
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված` արտադրական հզորությունների, ինչպես նաև պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների, պահեստային շինությունների և մետաղահսկիչ սարքավորումների անհրաժեշտության ու թվի մասին,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված` համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարաններն ու պահեստային շինությունները, մետաղահսկիչ սարքավորումները, ազդանշանային համակարգերը, ինչպես նաև վարձակալության տրված տարածքները, շենքերն ու շինությունները ցանկապատման կամ առանձնացման ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու մասին.
ե) ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն զենք և ռազմամթերք առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը (մարտական զենքի արտադրության դեպքում)` բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի.
զ) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարում հաստատող փաստաթուղթը.
ը) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել