Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր 3048 ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քվեարկության մասնակիցները պետք է ընտրություն կատարեն ընտրապայքարի մասնակից 18 կուսակցություններից։ Երկրի խորհրդարանում տեղ կգտնեն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրությանը մասնակցածների առնվազն 5 տոկոսը։

Քվեարկությանը կարող են մասնակցել Վրաստանի 3 017 837 չափահաս քաղաքացիներ։ Վրաստանի սահմաններից դուրս՝ 42 երկրի 53 քաղաքների 67 տեղամասերում քվեարկությանը կմասնակցի 95 910 ընտրող։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել