Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերն մի շարք օդային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) ղեկավարությունը հայտարարել է, որ ռմբակոծությունները Թեհրանի կողմից «շարունակական հարձակումների ամիսների» պատասխանն են:
«Իրանում գործող վարչակարգն ու տարածաշրջանում նրա վստահված անձինք 2023 թվականի հոկտեմբերի 7-ից անխոնջ հարձակվում են Իսրայելի վրա՝ յոթ ճակատով, ներառյալ Իրանի տարածքից ուղիղ հարձակումները։ Ինչպես աշխարհի ցանկացած այլ ինքնիշխան երկիր, Իսրայելն էլ ունի պատասխանելու իրավունք և պարտականություն»,- ասված է իսրայելական զինուժի հայտարարության մեջ։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ՀՕՊ ուժերը հաջողությամբ հետ են մղել Իսրայելի հարձակումները, սակայն որոշ շրջաններում «սահմանափակ վնաս» է հասցվել: Իրանցի զինվորականների խոսքով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում գտնվող մի շարք օբյեկտների վրա: Իրանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: