Պետական սահմանի խնամքի կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և պահպանումը, դրանց վերահսկողական զննումները, սահմանի երկայնքով թափանցիկ, սանիտարական շերտի ստեղծումն ու դրա խնամքը, սահմանակից պետության հետ պետական սահմանի համատեղ ստուգումները: Պետական սահմանի խնամքի կանոնները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սահմանակից պետության հետ սահմանի փոփոխություններ չպարունակող համատեղ ստուգումների արձանագրությունները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Պետական սահմանին անմիջապես հարող հողային շերտը (սահմանային շերտ), օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական սահմանի խնամքն ու պահպանությունն ապահովելու նպատակով, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին` անհատույց օգտագործման իրավունքով: