«Անկարայի հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից աջակցվող PKK-ն». Թուրքիայի ՊՆ նախարար

«Անկարայի հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից աջակցվող PKK-ն»,-Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ TUSAŞ-ի օբյեկտների վրա ահաբեկչությունն իրականացրել է ահաբեկչական PKK-ն։ Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է։

«Մենք միշտ պատժում ենք PKK ահաբեկիչներին այնպես, ինչպես նրանք արժանի են։ Մենք կշարունակենք պայքարել, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի ոչնչացվել։ Մենք կստիպենք նրանց տառապել իրենց արածի համար, և բոլորը դա կտեսնեն»,-տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նախարարը։

Երկրի ՆԳ նախարարն էլ հայտնել է, որ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, եւս 22 մարդ վիրավորվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել