«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ»,- այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։
«Կարծում եմ, որ այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության մասին է, այլ փոխընդունելի լուծում գտնելու, որը կհամապատասխանի և՛ Բաքվին, և՛ Երևանին։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մենք այս ամբողջ ընթացքում ակտիվորեն աշխատել ենք այս ուղղությամբ։ Բայց, խստորեն ասած, մենք դեռ պատրաստ ենք մեր գործընկերներին համակողմանի օգնություն ցուցաբերել։ Ինչպես արդեն ասացինք, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահի ողջ տարածաշրջանը»։