Նորվեգիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից․ The Guardian

Նորվեգիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից։

Երկրի վարչապետ Յոնաս Գաար Ստյորի խոսքով՝ տեխնոլոգիական ընկերությունները ստեղծվել են «փոքր երեխաների ուղեղի դեմ», որոնք պետք է պաշտպանված լինեն «ալգորիթմների ուժից»։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Երկիրը ներկայումս սահմանափակումներ ունի սոցիալական ցանցերում մինչև 13 տարեկան երեխաների համար:

Միաժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, արգելքը լավ չի գործում․ տասը տարեկանների 58%-ը և տասնմեկ տարեկանների 72%-ն օգտվում են սոցիալական ցանցերից։ Երեխաների կողմից սահմանափակումը շրջանցելու հնարավորությունը կանխելու համար իշխանությունները նաև նախատեսում են փոխել անձնական տվյալների վերաբերյալ տեղական օրենքները և ներդնել տարիքի պաշտոնական ստուգման մեխանիզմ:

Աղբյուրը նշում է նաև, որ Ավստրալիայի կառավարությունը սեպտեմբերին հաստատել է նմանատիպ արգելքը։ Այնտեղ նվազագույն տարիքը դեռ որոշված ​​չէ, բայց ստորին շեմը կլինի 14-ից 16 տարեկանի սահմաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել