Անկարայում պայթյուն է եղել․ ԶԼՄ-ները զոհերի, վիրավորների և պատանդառվածների մասին են հայտնում

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Անկարայի մերձակայքում գտնվող թուրքական ավիացիոն ընկերության կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության տարածքում տեղի ունեցած միջադեպն Ալի Երլիքայան անվանել է «ահաբեկչական հարձակում»՝ հավելելով, որ «ցավոք, մենք ունենք զոհեր և վիրավորներ»։

Նա զոհերի մասին կոնկրետ թվեր չի ներկայացրել, բայց խոստացել է հասարակությանը տեղյակ պահել զարգացումների մասին՝ հորդորելով վստահել միայն պաշտոնական աղբյուրներին: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունի և կրակոցների մասին՝ Անկարայից մոտ 40 կմ հեռավորության վրա։

Ավելի ուշ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել