Ֆրանսիայի ԱԳՆ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Ադրբեջանից պատասխանել են նրան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները։

Այսօր երկրի խորհրդարանում արտգործնախարարն ասել է, որ «Ֆրանսիան միշտ կկանգնի մի կողմում՝ միջազգային իրավունքի և արդարության կողքին»։

«Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի խախտումներն ամենուր և բոլոր ժամանակներում․ դապարտում ենք Իսրայելի գործողությունները Գազայում, ՀԱՄԱՍ-ին՝ Իսրայելի վրա հարձակումները։ Իսրայելին՝ Հեզբոլլահի հարձակումները: Դատապարտելի է Լիբանանում Իսրայելի հարձակումները, Իրաքում և Սիրիայում եզդիների դահիճների, Աֆղանստանում թալիբների, Սուդանի զինված ուժերի կողմից։ Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումները, Ռուսաստանին՝ Ուկրաինայի հարձակումը»,- նշել է Բարրոն:

«Մենք ունենք մեկ ուղերձ՝ միջազգային իրավունքի և արդարադատության ուղերձը»,- ընդգծել է նա։

Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին, նշելով, որ նա անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին։

«Պարոն նախարար, միջազգային իրավունքին և արդարադատությանը ձեր հավատարմության մասին հայտարարելու համար հարկավոր է հարգել միջազգային իրավունքը և արդարադատությունը և գործել ըստ այդմ»,-X-ի իր էջում գրել է Հաջիզադեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել