Նորածնին Անթալիայի զուգարանում թողած ռուս կինը զղջացել է և ցանկանում է վերցնել փոքրիկին․ վերջինս դեռ հիվանդանոցում է

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոուս կինն Անթալիայի օդանավակայանի զուգարանում էր թողել իր նորածին երեխային։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի օդանավակայանի հավաքարարները երեխային հայտնաբերել էին հաշմանդամների համար նախատեսված զուգարանում, որից հետո դիմել էին ոստիկանություն։

SHOT տելեգրամյան ալիքը փոխանցում է, որ երեխայի մայրը անուն է հորինել իր դստեր համար։ Կինը ցանկանում է աղջկան անվանել Նիկոլ և տանել ՌԴ։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխային զուգարանում թողած կինը և նրա մայրը Թուրքիայում կմնան մեկուսացման մեջ առնվազն մինչև դեկտեմբեր, երբ կկայանա նրա գործով հաջորդ նիստը։ Երեխայի մայրը, ըստ փաստաբանի, անկեղծորեն վրդովված է և պնդում է, որ շատ է զղջում իր արարքի համար։ Նա այժմ պատրաստ է ինքնուրույն մեծացնել իր դստերը, նույնիսկ եթե երեխայի հայրը լքի նրանց:

Նորածինն այս պահին հիվանդանոցում է։ Երիտասարդ մայրը ցանկանում է տեսնել դստերը, սակայն առայժմ դա նրան արգելված է։

Կնոջ փաստաբանն ասում է, որ երեխային Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու վերաբերյալ ռուսական և թուրքական կողմերի միջև բանակցություններ են տեղի ունենալու մոտ ապագայում, մանավանդ, որ երեխային արդեն տրվել է ռուսական ծննդյան վկայական։ Փաստաբանները պնդում են, որ աղջիկն իսկապես թաքնված հղիություն է ունեցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել