Ոստիկանը՝ ամբաստանյալի աթոռին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է նախկինում չդատված 24-ամյա Հակոբ Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանի պաշտոնում և գործուղված լինելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Իրավաբան.net 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել