Ի՞նչ նորմեր պետք է պահպանել ամանորյա հրագործական արտադրատեսակներ վաճառելիս

Ի՞նչ նորմեր պետք է պահպանել ամանորյա հրագործական արտադրատեսակներ վաճառելիս:

Հրագործական արտադրատեսակների շրջանառության ժամանակ հրդեհային անվտանգության հիմնական պահանջներն են՝
1)մանրածախ վաճառքի են թույլատրվում միայն կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները,
2) իրացվող բոլոր հրագործական արտադրատեսակները պետք է ունենան սահմանված նմուշի անվտանգության արտոնագիր,
3) հրագործական արտադրատեսակներըի մանրածախ վաճառքը թույլատրվում է միայն մասնագիտացված խանութներում կամ խանութների վերին հարկերում տեղաբաշխված հատուկ բաժիններում,
4) հրագործական արտադրատեսակներըի վաճառքի բաժինները պետք է ապահովված լինեն նորմատիվային քանակով սկզբնական հրդեհաշիջման միջոցներով (ոչ պակաս, քան երկու կրակմարիչներով),
5) հրագործական արտադրատեսակներըի իրացման տեղերում թույլատրվում է պահել մեկ կոմպլեկտ բացված փաթեթավորում (արկղ),
6) չի թույլատրվում հրագործական արտադրատեսակներըի վաճառքի առանձին բաժինները տեղակայել ելքերից, աստիճանավանդակներից 4 մետրից մոտ, նախամուտքերում և տարահանման ճանապարհներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել