Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունն այսօր Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպել էր միջոցառում 4-12 տարեկան այն երեխաների համար, որոնց ալիմետի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Հարկադիր կատարման ծառայությունը:
«Նման միջոցառումներով մենք փորձում ենք երջանիկ, ուրախ, լուսավոր պահեր ստեղծենք նրանց համար, որովհետև այդ երեխաներն այս կամ այն ձևով ընտանեկան խնդիրներ ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը:
Հարկադիր ծառայության ստեղծած «Հեքիաթային տնակում» Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթների հերոսները ուրախացրին երեխաներին, հանձնեցին նվերներ:
Նշենք, որ Հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 26000 երեխաների հետ: