Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղություն ապահովելու ջանքերին, գրում է РИА Новости-ն։
Այս մասին նա հայտարարել է «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում Թուրքիայի, Ռուսաստանի , Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Նշվում է, որ Վրացական կողմը չի մասնակցել հանդիպմանը։
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այս հարթակին, որը ստեղծվել է՝ երկխոսության միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, և որ հուսադրող է, որ Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»,-ասել է թուրք ղեկավարը։
Նշելով, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին, Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները անհրաժեշտ են դարձնում ամրապնդել համագործակցությունն ու համերաշխությունը, և որ հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը կդարձնի երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ։