Կալանավորը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը  17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից  փախուստի է դիմել  «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված  Ռոբերտ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել