Նախագահը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը  մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել՝

Հրաչյա Մայիսի Եղիազարյանին  ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր

Արթուր Վազգենի Հակոբյանին ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր

Արտակ Վիկտորի Հակոբյանին ՀՀ ՊՊԾ թիկնապահ, կապիտան

Վլադիմիր Համլետի Հակոբյանին ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, մայոր

Արման Մաքսիմի Մարալչյանին  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատի սահմանապահ պարետատան պարետ, մայոր

Վահե Լևոնի Պապոյանին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ

Վաչե Վրույրի Օհանյանին  ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել