Նախագահ Սերժ Սարգսյանը Արզուման Գարուշի Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորկան կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Իրավաբան.net