Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար ներգաղթյալները պետք է մահապատժի ենթարկվեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով՝  ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար ներգաղթյալները պետք է մահապատժի դատապարտվեն։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նևադա նահանգի Ռինո քաղաքում իր ելույթի ժամանակ։

«Ես կոչ եմ անում մահապատժի դատապարտել ցանկացած միգրանտի, որը կսպանի ԱՄՆ քաղաքացու կամ իրավապահ մարմինների աշխատակցի»,- ասել է նախագահի թեկնածուն։

Նույն օրը ԱՄՆ նախկին նախագահը նման առաջարկ է արել նաև Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում իր հանրահավաքի ժամանակ: Նա հայտարարել է, որ «կփրկի» քաղաքը, որը «գրավվել է» անօրինական միգրանտների կողմից։

Հավելենք, որ օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում իր պաշտոնավարման առաջին օրը կվերացնի ԱՄՆ արդարադատության նախարարության մահապատժի մորատորիումը՝ դաշնային մակարդակով կվերականգնի մահապատժի ենթարկելու իրավունքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել