Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իրանական հրթիռային հարձակմանը Իսրայելի պատասխանը կլինի մահացու, ճշգրիտ և անսպասելի, գրում է РИА Новости-ն։
«Իրանի դեմ մեր հարվածը կլինի մահացու, ճշգրիտ և անսպասելի, նրանք, ովքեր կփորձեն վնասել Իսրայել պետությանը, կվճարեն դրա համար», – գրել է Գալանտը X սոցիալական ցանցում։
9900 հետախուզական ստորաբաժանման անդամների հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը նշել է, որ Թեհրանը չի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, պարզապես կտեսնի արդյունքները։