Սյունիքի մարզպետի որոշմամբ՝ «Խնածախի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Աբրահամյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել, վերջինս ազատվել է աշխատանքից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատճառը աշխատանքային պարտականություններն ու տնօրենին վերապահված լիազորությունների ոչ պատշաճ կատարումն է։
Արտավազդ Աբրահամյանն անդրադարձել է իր՝ աշխատանքից ազատման որոշմանը ու գրել․ «Թույլերին կառավարում են, իսկ ուժեղների դեմ պայքարում։
Ես դեռ ետ կգամ»։