Հրապարակի մետրոյի գետնանցումում գտնվող 10-ից ավելի կրպակներ կփակվեն․ վաճառողները բողոքում են

10 տարուց ավել է՝ Հրապարակի մետրոյի գետնանցումում գործում է «Հալեպի շուկան», որտեղ առևտրով զբաղվող մարդիկ այժմ դժվարին իրադրության մեջ են հայտնվել, պետք է ազատեն իրենց կրպակները։

Նրանք տարածքը պայմանագրով վարձակալել են Մետրոպոլիտենից, և մինչև պայմանագրի լրանալը՝ հունվար-փետրվար ամիսները, իրավունք ունեն առևտրով զբաղվելու։ Նրանց խոսքով՝  պայմանագրի կնքումից հետո խնդիրներն են առաջացել Մետրոպոլիտենի և «Դիադին» ՍՊԸ-ի միջև, ու, արդյունքում, իրենք են տուժել։

Շատերը նշում են, որ չեն նախազգուշացվել, պատշաճ չեն ծանուցվել, իսկ այժմ չգիտեն՝ ուր են գնալու, վաճառվող ապրանքներն ինչպես են իրացնելու։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ևս տեղում ծանոթացել են իրավիճակին, նշել, որ որոշակի իրավական փակուղի կա, քանի որ Վերաքննիչ դատարանը որպես հայցի ապահովման միջոց իրավունք չուներ արգելելու այդ գույքը տնօրինել։ Նրանք նշեցին, որ Տիգրան Ավինյանը կարող է միջամտել, դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որպեսզի մարդկանց շահը չտուժի։

Հայտնեցին՝ Մետրոպոլիտենը պատրաստվում է առանձին դատական հայց ներկայացնել, որպեսզի նախորդ վարձակալի իրավունքները կասեցվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել