«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Նորք Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Նորքի Այգիներ, Ամառանոցային փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 8-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային, Վարուժան փողոցների ջամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի ք.Եղեգնաձոր Արսենյանի 2-5, 31 շենքերի, Գր.Նարեկացու, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 11:15-19:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 20, 26, 27, 29 փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը: Ժամը 11:15-18:00-ն կդադարեցվի ք.Սիսիան Երիտասարդական, Անդ.Մանուկյանի, Հարավ Արեվմտյան փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:50-15:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: