«Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվությունը»,-այսօր՝ հոկտեմբերի 7-ին, գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հավելեց, որ օրեր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը ՆԳՆ գործընկերների հետ պետք է քննարկել, հասկանալ․
«Իրականում սա այն միջոցառումներից մեկն էր, երբ որ, վստահաբար, հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց, քանի որ չի եղել, ես խնդրում եմ այս արձանագրությունը կազմենք անպայաման»։
Մանրամասները՝ տեսանյութում։