Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեությամբ կարելի է հպարտանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ասաց Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Այս տարի մինչև այս պահի դրությամբ գրանցված 2395 իրավաբանական անձանցից 1437-ը գրանցվել են 0-15 րոպեի ընթացքում, 617-ը գրանցվել են 15-30 րոպեի ընթացքում և 164-ը գրանցվել են 30-60 րոպեի ընթացքում և 177 գրանցվել են 60 րոպեից մինչև 1 օրվա ընթացքում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքով` այս ցուցանիշները, իրոք, գոհացնող են: