Արմավիրի նոր քրեակատարողական հիմնարկը պատրաստ է

Այս պահին արդեն պատրաստ է 400 տեղանոց Արմավիրի նոր քրեակատարորղական հիմնարկը: Այս մասին այսօր լրագրողների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ասաց Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Դրա շահագործման հետ կապված զուտ մասնագիտական էլեմենտներ կան: Հունվարից մենք կսկսենք այդ աշխատանքները. այսինքն` շահագործման հանձնելը փուլային է. չես կարող անմիջապես բոլորին բերել, բնակեցնել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը նշեց նաև, որ նորանկախ պետության մեջ առաջին տարին է, որ ունենք ավելի շատ մահճակալ, քան դատապարտված կամ կալանավորված անձ. այս պահի դրությամբ ունենք 3998 ազատազրկման դատապարտված և կալանավորված անձ և 4380 մահճակալ:

Հրայր Թովմասյանի խոսքով` դա դեռ չի նշանակում, որ մենք առանձին քրեակատարողական հիմնարկներում դեռևս գերծանրաբեռնվածություն չունենք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել