Ե՞րբ են ուժի մեջ մտնում իրավական ակտերը

Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

Նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան վերոնշյալ օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե նշված օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե «Իրավական ակտերի մասին» օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել