Մաքսավճարի համար սահմանված դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար:

Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճար գանձվում է`
ա) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1,000 դրամ.
բ) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:

Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500,000 դրամի չափով:

Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է նշված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար:

Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10,000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ (բացառությամբ օրենքով նախատեսված և մաքսային ապահովման միջոցների կիրառման անհնարինության դեպքերի) ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:

Մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանության վերցված ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1,000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:
Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2,000 դրամ.
բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 5,000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել