Աշտարակի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հռիփսիմե Մովսիսյանը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի համապատասխան որոշմամբ՝ Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող է նշանակվել նույն բժշկական կենտրոնի ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Մովսիսյանը։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետը, բուժանձնակազմին ներկայացնելով հաստատության նոր ղեկավարին, նրան մաղթեց արգասաբեր աշխատանք, ինչպես նաև կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին տնօրենի պաշտոնակատար Կարինե Մինասյանին։

Բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում մարզպետը խիստ ընդգծեց ԲԿ-ում պատշաճ կարգուկանոնի հաստատման, քաղաքացիներին բարձր որակի բուժսպասարկում տրամադրելու կարևորությունը։ Այս ուղղությամբ մարզպետը ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարին հանձնարարականներ տվեց։

Հիշեցնենք, որ Աշտարակի ԲԿ-ն պետբյուջեի միջոցներով վերակառուցվում է, այս պահին քաղաքացիների բուժսպասարկումը ժամանակավոր իրականացվում է Աշտարակ քաղաքում գտնվող այլ շինություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել