Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին

Հուշարձանի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ նշելով, որ այդտեղ էլ պիտի վերադարձ լինի։

«Տեսնելով Ղարաբաղ վերադարձած մեր հայրենակիցներին, մենք տեսնում ենք մեր ժողովրդի անկոտրում ոգին։ Անհամբեր սպասում ենք «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմանը։ Ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու ժամանակ»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել