ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարին պարգևատրելու մասին որոշում է ընդունել:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանին պարգևատրել 100 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի «Այլ վարձատրություններ» հոդվածով»,- նշվում է որոշման մեջ:
Իրավաբան.net