ՌԴ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղը պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միշուստինն Իրանում բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համատեղ խոշոր նախագծերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել