Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ։ Տուժել են նավթի պահեստարանները, էլեկտրակայանը և օդանավակայանը։
Նշենք, որ Հոդեյդան երկրի գլխավոր նավահանգիստն է, որը գտնվում է Կարմիր ծովի ափին։
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է նաև, որ թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող երկու դիրք, ներառյալ Սաֆադը` վերջին շաբաթվա ընթացքում գնդակոծված քաղաքը։
Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ կործանիչներ են արձակվել Սաֆադում և ավելի փոքր վայրերում՝ «ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի և ի պատասխան քաղաքների, գյուղերի և խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումներին»: